«21-րդ դարի Մետաքսի ճանապարհ» հայեցակարգի շրջանակում դպրոցների տնօրենների միջազգային համաժողովը նվիրված է դպրոցներում դաստիարակությանը և դասավանդման մեթոդիկաների փորձի փոխանակմանը Չինաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ ասել է Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը:
«Համաժողովը նվիրված է դպրոցներում դաստիարակությանը և դասավանդման մեթոդիկաներին: Այսօր այս ամենը նախաձեռնվել է հենց այդ փորձի փոխանակումը կազմակերպելու համար: Կլինի պլենար նիստ, որտեղ յուրաքանչյուր պետություն կներկայացնի իր պետության կրթական ծրագիրը: Մենք ունենք հյուրեր Ռուսաստանից, Վրաստանից և Չինաստանից»,- նշել է Գոռ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ «նման համաժողով մեր տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ»: